Երևան`   0 °C
Այսօր`   Կիրակի, 29 նոյեմբերի, 2020 թ.

Արցախում գտնվող ադրբեջանցի ռազմագերին պատմել է Թուրքիայից ժամանած զինվորական մասնագետների մասին

223
Հինգշաբթի, 22 հոկտեմբերի, 2020 թ., 21:15
Արցախում գտնվող ադրբեջանցի ռազմագերին պատմել է Թուրքիայից ժամանած զինվորական մասնագետների մասին

Արցախի հոսպիտալներից մեկում բուժում ստացող ադրբեջանցի ռազմագերի Էմին Բաշխալին Զահիր Օղլուն պատմել է, թե ինչպես են Թուրքիայից ժամանած զինվորական մասնագետները ղեկավարում Արցախի դեմ Ադրբեջանի ծավալած ռազմական ագրեսիան: Այդ մասին տեսանյութ է հրապարակել լուսանկարիչ Դավիթ Ղահրամանյանը:

Ադրբեջանցի ռազմագերին պատմում է, որ դասընթացներ անցկացնելու նպատակով իրենց հետ եկել էին երեք հոգի և ասել, որ Թուրքիայից են:

«Դա ակնհայտ էր նրանց խոսելու ձևից և զինվորական հագուստից: Դասընթացները հիմնականում անց էին կացվում նրանց պատրաստած ծրագրով: Դրանք տևեցին 10-15 օր: Նրանք հիմա էլ գտնվում են մեր հրամանատարական կետերում, և առանց նրանց հրահանգների մեր հրամանատարները ինքնուրույն որոշումներ չեն կայացնում»,- ասել է ռազմագերին:

«Առողջական վիճակս նորմալ է, ամեն օր վերքս մշակում են և նոր վիրակապ դնում»,- ասել է Էմին Բաշխալին Զահիր Օղլուն: