Երևան`   +21 °C
Այսօր`   Հինգշաբթի, 25 ապրիլի, 2024 թ.

«Դա լուրջ խնդիր է մեզ համար». Զախարովան՝ հակամարտության գոտում ահաբեկիչների առկայության մասին

911
Հինգշաբթի, 22 հոկտեմբերի, 2020 թ., 19:40
«Դա լուրջ խնդիր է մեզ համար». Զախարովան՝ հակամարտության գոտում ահաբեկիչների առկայության մասին

Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան իր ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է Ղարաբաղյան հակամարտության գոտում Մերձավոր Արևելքից բերված զինալների խնդրին: Նա հավաստիացրել է, որ այդ հարցը գտնվում է ռուսական դիվանագիտական և զինվորական կառույցների ուշադրության ներքո։

«Դա իրապես լուրջ խնդիր է մեզ համար։ Մեր զինվորականները, փորձագետներն այդ հարցը լիարժեք վերահսկողության տակ են պահում։ Այդ աշխատանքը լուսաբանելու ենթակա չէ, բայց վստահեցնում եմ՝ շատ ակտիվ ընթանում է»,- ասել է նա։

ԱԳՆ ներկայացուցիչը նշել է, որ Ռուսաստանում շատ լավ հասկանում են գրոհայինների՝ հակամարտության գոտի ուղարկելու հնարավոր հետևանքները։