Երևան`   +21 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

Պարզեցվել է զոհված զինծառայողների հուղարկավորության նպաստի ստացման գործընթացը

318
Հինգշաբթի, 22 հոկտեմբերի, 2020 թ., 15:15
Պարզեցվել է զոհված զինծառայողների հուղարկավորության նպաստի ստացման գործընթացը

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հայտնում է. «Հարգելի՛ քաղաքացիներ,
Հաշվի առնելով թեմայի զգայունությունը, ինչպես նաև բոլորիս ցանկությունը և ջանքը՝ նեցուկ լինելու մեր երկրի պաշտպանության համար զոհված հերոսների ընտանիքներին, խնդրում և հորդորում ենք՝ մի՛ տրվեք նման սադրանքների:
Հիշեցնենք, որ պարզեցվել է ռազմական գործողությունների հետևանքով զոհված զինծառայողների հուղարկավորության նպաստի ստացման գործընթացը: Թաղման ծախսերի համար տրվող 700 հազարական դրամ փոխհատուցման համար կարելի է դիմել մահվան վկայականը ստանալու պահին և ստանալ գումարը մեկօրյա ժամկետում:
Գումարը ստանալու համար դիմում կարող եք ներկայացնել քաղաքացիական կացության ակտերի գրանցման (ՔԿԱԳ) մարմիններում՝ մահվան վկայականը ստանալու պահին, ՊՆ սոցիալական պաշտպանության վարչություն, ինչպես նաև՝ սոցիալական ապահովության տարածքային բաժիններ»: