Երևան`   +15 °C
Այսօր`   Ուրբաթ, 03 մայիսի, 2024 թ.

«Մենք մեկ ընդհանուր ազգ ենք»․ Քիմ Քարդաշյանը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ Կոնգրեսի գրադարանին

1593
Հինգշաբթի, 22 հոկտեմբերի, 2020 թ., 09:40
«Մենք մեկ ընդհանուր ազգ ենք»․ Քիմ Քարդաշյանը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ Կոնգրեսի գրադարանին

Հայտնի հեռուստասատղ, ամերիկահայ Քիմ Քարդաշյանը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ Կոնգրեսի գրադարանին՝ «ծննդյան օրվա լավագույն նվերը» մատուցելու համար։
Ռեալիթի-շոուի աստղը, ով երեկ դարձավ 40 տարեկան, Twitter-ում գրլել է, որ գրադարանն այժմ ճանաչում է Հայոց ցեղասպանությունը։
Բաժինը, որը նախկինում կոչվում էր «Հայկական կոտորած, 1915-1923», փոխվել է՝ «Հայոց ցեղասպանություն, 1915-1923»։
Այդ փոփոխությունը տեղի է ունեցել, երբ Ներկայացուցիչների պալատը ձայների ճնշող մեծամասնությամբ 2019-ին ընդունել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը:
«Ծննդյան լավագույն նվերը։ Այսօր ԱՄՆ Կոնգրեսի գրադարանը հայտարարել է, որ կօգտագործի «Հայոց ցեղասպանություն» ձևակերպումը»,- գրել է Քարդաշյանը Twitter-ում: Ապա անդրադառնալով Արցախի դեմ ադրբեջանա-թուրքական ագրեսիային՝ հավելել է. «Այս դժվար ժամանակներում միասին շարունակում ենք աղոթել շատ տղամարդկանց, կանանց և երեխաների համար, ովքեր տուժել են պատերազմից։ Մենք մեկ ընդհանուր ազգ ենք»։