Երևան`   +20 °C
Այսօր`   Կիրակի, 05 մայիսի, 2024 թ.

Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի Օրենսդիր ժողովը ճանաչել է Արցախի անկախությունը

1270
Հինգշաբթի, 22 հոկտեմբերի, 2020 թ., 07:55
Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի Օրենսդիր ժողովը ճանաչել է Արցախի անկախությունը

Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի Օրենսդիր ժողովը պաշտոնապես ճանաչել է Արցախի Հանրապետության անկախությունը: Այս մասին հայտնում է Ավստրալիայի Հայ դատի հանձնախումբը:

Օրենսդիր ժողովին ներկայացված միջնորդությունը, որը դատապարտում է նաև Ադրբեջանի և Թուրքիայի կողմից ներկայիս հարձակումները և ագրեսիան Արցախի բնակչության նկատմամբ, ստացել է 61 կողմ, 2 դեմ ձայն: