Երևան`   +11 °C
Այսօր`   Հինգշաբթի, 25 ապրիլի, 2024 թ.

«ԵՄ-ն այսօր ավելի շուտ դիմակայում է Էրդողանին, քան ազդում նրա վրա»․ Պուշկով

1030
Չորեքշաբթի, 21 հոկտեմբերի, 2020 թ., 19:55
«ԵՄ-ն այսօր ավելի շուտ դիմակայում է Էրդողանին, քան ազդում նրա վրա»․ Պուշկով

Դաշնության խորհրդի տեղեկատվական- քաղաքականության հանձնաժողովի նախագահ Ալեքսեյ Պուշկովը սոցցանցերում հայտարարել է, որ Եվրոմիությունն այժմ ոչ մի ազդեցություն չունի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի վարած քաղաքականության վրա։
«ԵՄ-ն այսօր ավելի շուտ դիմակայում է Էրդողանին, քան ազդում նրա վրա։ Այո, Բրյուսելը ժամանակ չունի Թուրքիայի համար. կորոնավիրուս, միասնության թուլացում, միգրանտներ, որոնք կտրում են ֆրանսիացիների գլուխները և հարձակվում գերմանացիների վրա...Բացի այդ, ԵՄ-ը վաղուց արդեն էական դեր չի խաղում Մերձավոր Արևելքում։ Եվ Էրդողանը դա մյուսներից լավ է տեսնում»,- գրել է նա։
Ավելի վաղ Պուշկովն ասել էր, որ իմաստ չունի ակնկալել, որ Էրդողանը կլինի հավատարիմ դաշնակից, քանի որ նա այդպիսին չէ Ռուսաստանի համար: