Երևան`   +12 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 24 ապրիլի, 2024 թ.

Առաջարկվում է ներել զոհված կամ հաշմանդամություն ձեռք բերած անձանց վարկային պարտավորությունները

197
Չորեքշաբթի, 21 հոկտեմբերի, 2020 թ., 11:50
Առաջարկվում է ներել զոհված կամ հաշմանդամություն ձեռք բերած անձանց վարկային պարտավորությունները

Ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը ներկայացրեց Կառավարության նախաձեռնությունը, որով առաջարկվում է հնարավորություն ընձեռել, որպեսզի բանկերը և վարկային կազմակերպությունները կարողանան առանց հարկային հետևանքներ կրելու ներել ռազմական գործողությունների հետևանքով զոհված կամ հաշմանդամություն ձեռք բերած ֆիզիկական անձանց վարկային պարտավորությունները:
Խորհրդարանը միաձայն ընդունեց որոշման նախագիծը։