Երևան`   +23 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

Նիկոլ Փաշինյանի հարցազրույցն «Իրան» օրաթերթին

264
Չորեքշաբթի, 21 հոկտեմբերի, 2020 թ., 11:20
Նիկոլ Փաշինյանի հարցազրույցն «Իրան» օրաթերթին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել «Իրան» օրաթերթին: Իրանում ՀՀ դեսպանությունը հատված է ներկայացրել հարցազրույցից
«Միջազգային մակարդակով հաստատվել է, որ ռազմական գործողություններին մասնակցելու նպատակով Սիրիայից վարձկան ահաբեկիչներ են տեղափոխվում տարածաշրջան Թուրքիայի միջոցով, որը լրջագույն վտանգներ է ստեղծում տարածաշրջանի համար: Ցավոք տարածաշրջանային երկրներն այս իրողությանը չեն դրսևորել լուրջ հակազդեցություն:
Կասկածից վեր է, որ արտաքին ահաբեկիչների ներկայությունը ստեղծելու է այնպիսի սպառնալիքներ, որոնց տարածաշրջանային հետևանքներն ապագայում են երևալու:
Տարածաշրջանային երկրները պետք է ավելի լուրջ մոտենան այս խնդրին»,- ասել է վարչապետը: