Երևան`   +21 °C
Այսօր`   Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.

«Միջազգային հանրությունն այլընտրանք չի ունենա, քան ճանաչել Արցախի անկախությունը»․ սենատոր Էդվարդ Մարքի

1377
Չորեքշաբթի, 21 հոկտեմբերի, 2020 թ., 10:30
«Միջազգային հանրությունն այլընտրանք չի ունենա, քան ճանաչել Արցախի անկախությունը»․ սենատոր Էդվարդ Մարքի

ԱՄՆ սենատոր Էդվարդ Մարքին հանդես է եկել Արցախի անկախության ճանաչման վերաբերյալ հայտարարությամբ։
Հիշեցնենք՝ Պոմպեոն ուրբաթ կհանդիպի ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ:
«Ադրբեջանի ագրեսիվ գործողությունները Լեռնային Ղարաբաղում և Հայաստանի դեմ, որոնց լիովին աջակցում է Թուրքիան, պետք է դադարեցվեն»,- հայտարարել Է սենատոր Մարքին:
«Պետքարտուղար Պոմպեոն պետք է հասկացնել տա, որ ԱՄՆ-ն աջակցում է այդ հակամարտության խաղաղ կարգավորմանը և պատրաստ է աջակցել բանակցություններին։ Հրադադարի հասնելու և խաղաղության համար մյուս կողմերը, ինչպիսին Թուրքիան է, պետք է դադարեցնեն ագրեսիվ գործողություններն ու ռազմական միջամտությունը: ԱՄՆ-ը պետք է անհապաղ հասնի հրադադարի հաստատմանը, շտապ վերադարձնի կողմերին բանակցությունների սեղան՝ Մինսկի խմբի միջնորդությամբ։ Քանի որ Ադրբեջանը շարունակում է ռազմական ուժի անօրինական կիրառմամբ լուծելու իր փորձերը, միջազգային հանրությունն այլընտրանք չի ունենա, քան ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը՝ կառուցողական բանակցությունների բացակայության պայմաններում»,- ասված է Մարքիի հայտարարության մեջ։