Երևան`   +21 °C
Այսօր`   Երեքշաբթի, 23 ապրիլի, 2024 թ.

Իսպանիայի պատգամավորներն իրենց աջակցությունն են հայտնել հայ համայնքին

196
Չորեքշաբթի, 21 հոկտեմբերի, 2020 թ., 10:25
Իսպանիայի պատգամավորներն իրենց աջակցությունն են հայտնել հայ համայնքին

Իսպանիայում Հայաստանի դեսպանությունը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Իսպանիայի կոալիցիոն կառավարության մաս կազմող «Միասին՝ Կարող ենք» (Unidas Podemos) դաշինքի պատգամավոր Էնրիկե Սանտիագոն իր թվիթերյան էջում կիսվել է երեկ Կոնգրեսի դիմաց հայ համայնքի իրականացրած բողոք ակցիայի լուսանկարներով և հավելել, որ կուսակցական ընկերներով իրենց աջակցությունն են հայտնել հայ համայնքին՝ Արցախի հակամարտության հետևանքով Հայաստանի նկատմամբ սանձազերծված ագրեսիայի պատճառով կազմակերպված երթի շրջանակներում»: