Երևան`   +24 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

Ի՞նչ փաստաթղթեր է դատարանը պահանջել Գագիկ Ծառուկյանի պաշտպաններից. «Ժողովուրդ»

202
Չորեքշաբթի, 21 հոկտեմբերի, 2020 թ., 08:55
Ի՞նչ փաստաթղթեր է դատարանը պահանջել Գագիկ Ծառուկյանի պաշտպաններից. «Ժողովուրդ»

««Ժողովուրդ» օրաթերթին մանրամասներ են հայտնի դարձել ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի մասով հարուցված քրեական գործի ընթացքից: Ինչպես հայտնի է, երեկ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրում եւս մեկ անգամ հետաձգվեց Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի փոփոխության հարցը:

«Ժողովուրդ» օրաթերթի հարցին ի պատասխան՝ նրա փաստաբան Երեմ Սարգսյանը հայտնել էր, որ դատական նիստի հետաձգման պատճառը փաստաթղթերն են, որոնք դատարանը պահանջել է Ծառուկյանի պաշտպաններից: Եվ, ահա, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Գագիկ Ծառուկյանի պաշտպանական խմբից պահանջել են վերջինիս՝ ՀՀ պետական բյուջե վճարումների մասին փաստաթղթեր: Հենց այդ փաստաթղթերը պետք է պաշտպանական կողմը ներկայացնի մինչեւ հաջորդ դատական նիստը, որը նախատեսված է հոկտեմբերի 22-ին, եւ այդ ժամանակ կարող է վերջնական որոշում կայացվել Ծառուկյանի՝ գրավով ազատման վերաբերյալ:

Ինչպես հայտնի է, բացի 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին կաշառք բաժանելու համար մեղադրվելուց, Գագիկ Ծառուկյանը ներգրավված է նաեւ այլ քրեական գործով, ըստ որի՝ վերջինիս պատկանող ընկերությունները պատշաճ չեն կատարել հարկային վճարումները: Եվ, ահա, այդ փաստաթղթերը պահանջելը հենց այս գործի հետ է կապված: Իսկ թե ինչ կապ ունեն այդ վճարումները ընտրակաշառքի մասով հարուցված քրգործի հետ, մնում է անհասկանալի»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: