Երևան`   +23 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 24 ապրիլի, 2024 թ.

Լուսանկարի աղջիկը՝ սյունեցի Վանեսան, 24 օր չէր տեսել հորը

237
Չորեքշաբթի, 21 հոկտեմբերի, 2020 թ., 08:30
Լուսանկարի աղջիկը՝ սյունեցի Վանեսան, 24 օր չէր տեսել հորը

ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը կիսվել է օգտատեր Սիրան Գրիգորյանի լուսանկարով, որում պատկերված փոքրիկ աղջնակի ծնողները ծառայում են Հայոց բանակում. «Լուսանկարի աղջիկը սյունեցի Վանեսան է, ում ծնողները ծառայում են Հայոց բանակում։
Վանեսան 24 օր չէր տեսել հորը, նա Ջաբրայիլում էր, ահա մի ակնթարթ տեսավ Գորիսի շրջակայքում…
Հաղթելու ենք։ Այս և մյուս բոլոր ընտանիքներն ապրելու են միշտ հաղթող Հայաստանում»,- տեղեկացնում է գրառման հեղինակը: