Ո՞վ կփոխարինի Արարատ Միրզոյանին ԱԺ արտահերթ նիստին. «Հրապարակ»
«Այսօր ԱԺ-ում կառավարության առաջարկով արտահերթ նիստ է հրավիրված՝ «Ռազմական դրության ժամանակահատվածում հարկային արտոնություններ սահմանելու մասին» ՀՀ օրենքի նախագիծն ընդունելու համար, որի մասին նախորդ համարում գրել ենք։ Այն նախատեսում է ռազմական դրության ժամանակ հարկ վճարողների կողմից ԵԱՏՄ անդամ պետություններից ապրանքների ներմուծումն ազատել ավելացված արժեքի, ակցիզային և (կամ) բնապահպանական հարկերից, եթե այդ ապրանքներն անհատույց (նվիրատվությամբ) մատակարարվում են պաշտպանության, արտակարգ իրավիճակների և (կամ) առողջապահության նախարարություններին։ Նիստը վարելու է ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը, ԱԺ նախագահի ժամանակավոր պարտականությունները նրան են փոխանցվել, ինչի մասին Արարատ Միրզոյանի կարգադրությունը պաշտոնական կայքում հայտնվել է նախօրեին։ Վարչապետը նախօրեից ակտիվ հանդիպումներ է ունենում արտախորհրդարանական ուժերի հետ և քննարկում ստեղծված իրավիճակը, իսկ ԱԺ նախագահը մեծ պատվիրակությամբ մեկնել է Արցախ ու հանդիպել ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի հետ։ Պատվիրակության կազմում են Արեն Մկրտչյանը, Լուլուն, Հրաչ Հակոբյանը, Շիրակ Թորոսյանը և այլք»,-գրում է թերթը: Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: |
«Ցանկացած երկիր, որը ցանկանում է ինքնիշխան դառնալ, պարտավոր է ընդունել այդ օրենքը»․ Վոլոդին
5019:00ԵԽԽՎ-ն ոչ լեգիտիմ է ճանաչել Պուտինի իշխանությունը
16018:00«Փաշինյանը Տավուշում մոտավորապես էս պատկերն է ներկայացրել»․ Դավիթ Գալստյան
8117:00«Հիմա ո՞ւր է տարածքներ տալը բացառած Հայկ Չոբանյանը»․ Ոսկան Սարգսյան
6916:48Վազգեն Մանուկյանը բաց նամակ է հղել Կոնստանտին Զատուլինին
8516:18Ադրբեջանի ՀԿ-ները բաց նամակ են հղել Նոբելյան կոմիտե՝ ընդդեմ Ռուբեն Վարդանյանի թեկնածության
8116:00