«Իմ իրավահաջորդը չգնաց այն ուղով, որով մենք հաջողությամբ ընթանում էինք». Ս. Սարգսյանը՝ #The_Independent-ին
![]() ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը հարցազրույց է տվել բրիտանական The Independent պարբերականին: Նա նշել, որ համաձայն չէ այն կարծիքին, թե Կազանում սպառվել էր բանակցային ճանապարհով խնդրի լուծումը: Հարցազրույցում Սարգսյանն Ալիևի կողմից սանձազերծված պատերազմը խելահեղություն է որակել: «Այս հակամարտությունը չի կարող լուծվել ռազմական ճանապարհով կամ ցանկացած այլ ձևով, որը կարող է ստիպել հայերին լքել իրենց տները Լեռնային Ղարաբաղում: Անդրադառնալով ներկայիս իշխանության վարած քաղաքականությանը ԼՂ հարցում, Սարգսյանն ասել է. «Իմ իրավահաջորդը չգնաց այն ճանապարհով, որով մենք հաջողությամբ ընթանում էինք երկար ժամանակ և որոշեց, ինչպես ինքն է արտահայտվել, բանակցություններն սկսել սեփական կետից»: Սարգսյանը հայտնել է, որ այս հակամարտությունը երբեք չի եղել սառեցված. «Անգամ եթե մեզ հաջողվել է երաշխավորել Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի անվտանգությունը, փոքր մասշտաբներով, սակայն Ադրբեջանը բոլոր այս տարիներին շարունակել է հարձակվել մեզ վրա։ Իրական խաղաղությունը միայն հնարավոր է բանակցությունների միջոցով»,- ասել է Սերժ Սարգսյանը։ |

«Փաշինյանի՝ Ռուսաստանից հեռանալու կուրսը չի արդարացրել ակնկալիքները»․ #StrategicCulture
6812:47
«Առաջարկում ենք մտահոգ ուժերին ձևավորել հակաիշխանական պայքարի միասնական ճակատ»․ «Ժառանգություն»
7112:06
G7-ի երկրների առաջնորդները համաձայնել են ավելացնել Ուկրաինային ՀՕՊ համակարգերի մատակարարումները
11011:45
«ՆԱՏՕ-ի երկրները ցանկանում են ՀՀ-ն վերածել Անդրկովկասյան ֆորպոստի»․ Ալեքսանդր Ստեպանով
10911:23
ԱԺ-ն ընդունեց 2025թ․ բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվությունը
5611:00
«ԱՄՆ-Իրան գործարքը կներառի Իսրայելը, Լիբանանը և Պարսից ծոցի երկրները»․ Վենս (տեսանյութ)
14510:51
