Երևան`   +6 °C
Այսօր`   Հինգշաբթի, 28 մարտի, 2024 թ.

«Ընկճվել, նշանակում է դաշույնով հարվածել զինվորի թիկունքին». Վարդան Պետրոսյանի ուղերձը

329
Չորեքշաբթի, 21 հոկտեմբերի, 2020 թ., 00:40
«Ընկճվել, նշանակում է դաշույնով հարվածել զինվորի թիկունքին». Վարդան Պետրոսյանի ուղերձը

«Մենք շարունակում ենք պայքարը՝ անկախ ցավից ու ստացած վերքերից»,- ուղերձով դիմելով հայ ժողովրդին՝ ասել է դերասան, սցենարիստ, կատակերգու Վարդան Պետրոսյանը:

Նա վստահեցրել է՝ հաղթանակի գրավականը միասնությունն է. «Մեր ուժը միասնականության մեջ է: Այսօր չափազանց վտանգավոր է եսակարծությունը, ավելին, ամեն մի եսակարծություն մահափորձ է մեր ամբողջականության դեմ: Այսօր ավելի լավ է համր լինել, քան ամենախոս: Պատերազմում պարտվում է նա, ով շուտ է հոգնում և ընկճվում: Այս պահին մենք ընկճվելու իրավունք չունենք. ընկճվել, նշանակում է դավաճանություն, նշանակում է դաշույնի հարված հասցնել ռազմի դաշտում հերոսաբար կռվող մեր զինվորի թիկունքին»,- ասել է Պետրոսյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

«Պատերազմում պարտվում է նա, ով շուտ է հոգնում և ընկճվում». Վարդան Պետրոսյան