Երևան`   +13 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

«Մոնիթորների հետևը պահ մտած հեշտ է խորհուրդներ տալը. միացե՛ք ԶՈՒ-ին». Ա. Հովհաննիսյան

406
Երեքշաբթի, 20 հոկտեմբերի, 2020 թ., 23:05
«Մոնիթորների հետևը պահ մտած հեշտ է խորհուրդներ տալը. միացե՛ք ԶՈՒ-ին». Ա. Հովհաննիսյան

Այսօր ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանն ասուլիսի ժամանակ անդրադարձավ հասարակության շրջանում տարածվող այն տրամադրություններին և հայտարարություններին, թե իբր գերատեսչությունները հասարակությունից թաքցնում են առաջնագծում տիրող իրավիճակի իրական պատերը: Հովհաննիսյանն անդրադարձավ նաև այն անձնաց, ովքեր պարբերաբար վերլուծություններ են ներկայացնում և խորհուրդներ տալիս, թե ինչպես պետք է գործեն ՀՀ Զինված ուժերը ինչ-որ իրավիճակում:

«Շատ հաճախ մոնիթորների հետևը նստած, կասեի նույնիսկ՝ պահ մտած, ներողություն արտահայտությանս համար, հեշտ է խորհուրդներ տալ: Եթե ուզում եք, միացե՛ք մեր Զինված ուժերին, մտե՛ք պայքարի մեջ ու տեսեք, որ որևէ բան չենք թաքցնում, գնացե՛ք ու ձեր աչքերով տեսեք»,- ասաց Հովհաննիսյանը: