Չեխիայի հայերն ստորագրահավաք են անցկացրել և դիմել Չեխիայի խորհրդարան
Ստորագրահավաքներ, լուռ ակցիաներ և դրամահավաքներ. Չեխիայի հայկական համայնքը տարբեր միջոցներով է բարձրաձայնում Արցախի և Հայաստանի իրավիճակի մասին։ Չեխիայի հայ երիտասարդական միության ներկայացուցիչ Հակոբ Ավետիսյանը «Հայերն այսօր»-ին պատմել է, որ ի պաշտպանություն Արցախի ստորագրահավաք են անցկացրել և դիմել Չեխիայի խորհրդարան։ «Կազմակերպեցինք օնլայն ստորագրահավաք, որը 3 օրում հավաքեց մոտ 3 հազար ստորագրություն։ Այնուհետև կազմակերպվեց ստորագրահավաք հենց թղթի վրա, որպեսզի ուղարկվի չեխական խորհրադարան, որպեսզի անցնի քննարկման և մենք հույս ունենանք, որ Չեխիան վերջապես իր ձայնը, իր խոսքը կհայտնի օբյեկտիվորեն այն մասին, թե ինչպիսի ագրեսիայի է ենթարկվում արցախյան բնակչությունը և տեղի հայ ժողովուրդը»,- ասաց Ավետիսյանը։ Հայկական համայնքի ներկայացուցչի խոսքով՝ Չեխիայում դրական են արձագանքում իրենց նախաձեռնություններին և հիմնականում հակված են հավատալ հայերին։ Ըստ նրա, եղել են նաև չեխեր, որոնք գտնվել են Արցախում և այնտեղից ինֆորմացիա են տրամադրել իրավիճակի մասին։ «Մենք ունենք բազմաթիվ նամակներ հենց չեխերից, որոնցում նրանք պատրաստակամություն են հայտնում օգնել մեզ։ Կան մարդիկ, որոնք հենց մասնակցել են Հայաստան ուղարկվող օգնությանը, կան մարդիկ, որոնք դրամով են ցանկացել օգնել։ Չնայած որ մենք ձեզնից հեռու ենք, բայց բոլորը ձեր կողքին են և վստահ եմ, որ շատ-շատ մարդիկ պատրաստ են կանգնել հայերի կողքին»,- պատմել է Հակոբ Ավետիսյանը։ Չեխիայի հայ երիտասարդական միության ներկայացուցիչը հայտնել է, որ հիմա աշխատում են այն ուղղությամբ, որպեսզի ճանաչվի Արցախը։ |
Օնիկ Գասպարյանն այս պահին Հակակոռուպցիոն դատարանում է
1212:54«Անհայրենիք բոմժե՛ր, երեխուս ապագան են տալիս». ոսկեպարցի կինը՝ սակրավորներին (տեսանյութ)
2312:48Փոխվարչապետի գրասենյակը՝ տավուշցիների հետ հանդիպման մասին
4112:24«Մեզ թույլ չեք տալիս առաջ գնանք, դո՛ւք դադարեցրեք». բնակիչները՝ ոստիկաններին (տեսանյութ)
4612:18Բնակիչները փորձում են կանխել Ոսկեպարում իրականացվող ականազերծման աշխատանքները (տեսանյութ)
6411:48Մհեր Գրիգորյանի հանդիպումը տավուշցիների հետ չեղարկվել է (տեսանյութ)
7011:18