«Ադրբեջանական լուրերը մեր դաշտ մի՛ բերեք, մի՛ քննարկեք և մի՛ տարածեք». ՊՆ ներկայացուցիչ
«Ադրբեջանական ԶՈՒ դիվերսիոն խմբավորումները, փոքր խմբերը հաճախ թափանցում են հիմնականում մերձռազմաճակատային բնակավայրեր, որոնք ընդհանրապես շատ վաղուց բնակեցված չեն լինում, այնտեղ նկարահանվում են, տարածում են այդ լուրերը, ինչն առաջին հերթին նախատեսված է սեփական հանրությանը կերակրելու համար, բայց շատ հաճախ ազդում է մեր հանրության վրա»,- այսօր ընթացող ասուլիսի ժամանակ հայտնեց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը: Նրա խոսքով, կան բնակավայրեր, որոնք շատ վաղուց՝ տասը-տասնհինգ օր առաջ համարվում են Ադրբեջանի ԶՈՒ-երի կողմից գրավված, համարվում են իրենց ԶՈՒ-ի վերահսկողության տակ, բայց մինչ օրս այդտեղ չկա իրենց վերահսկողությունը. «Եվ բոլոր մուտք ու ելքերը քիչ թե շատ ստորաբաժանման նմանություն ունեցող զորախմբերով հիմնականում ջախջախվում են հեռահար կրակով կամ մեր ստորաբաժանումների այլ գործողություններով, բայց մինչ օրս իրենց համար համարվում են գրավված տարածքներ։ Ես խնդրում եմ նման լուրերը մեր դաշտ չբերել, չքաննարկել և նման լուրերը չտարածել»,- ասաց Արծրուն Հովհաննիսյանը: |
7 անձ է ձերբակալվել․ ՔԿ
6714:00Փաշինյանի որոշմամբ ստեղծվել է սահմանազատման և սահմանների անվտանգության հանձնաժողովին կից աշխատանքային խումբ
8312:36Շառլ Միշելը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պայմանավորվածությունը
14320.04.2024, 20:48«Վերացնում է խաղաղության համաձայնագրի ճանապարհի կարևոր խոչընդոտը». Գերմանիայի ԱԳՆ
15620.04.2024, 18:00«Լկտի սուտ է»․ Հակոբ Արշակյան
15320.04.2024, 01:00Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, չորս գյուղերի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման. վարչապետի աշխատակազմ
27519.04.2024, 17:30