«Առաջին հարվածային ալիքին հակառակորդը 1000-ից ավել թռչող սարք է կիրառել». Ա. Հովհաննիսյան
«Իմ մոտավոր հաշվարկներով՝ առաջին հարվածային ալիքը, որի ժամանակ հակառակորդը հարվածներ է հասցրել միայն ԱԹՍ-ներով և մեծ հրթիռային միջոցներով, միաժամանակ օդում եղել է 1000-ից ավելի թռչող սարք, կրկնում եմ՝ միաժամանակ»,- Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասաց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը: «Ձեր նկարագրություններից հետո ես պիտի հարցնեմ, թե ո՞նց ենք մենք դիմանում»,- Հովհաննիսյանից հետաքրքրվեց Պետրոս Ղազարյանը: Ի պատասխան ՊՆ ներկայացուցիչն ասաց. «Բա հենց խնդիրը սա է. զինվորական գործից հասկացող մասնագետները շատ լավ հասկանում են, որ մեր դիմադրությունը և շատ հաճախ տեղ-տեղ մեր հակահարձակումները դա զուտ դատարկ խոսքեր չեն, որ ես ասում եմ՝ հերոսություն է անում մեր բանակը: Դրանք դատարկ խոսքեր չեն. ռազմական գիտության գլուխգործոցներ են մեր բանակի կողմից իրականացվում»: |
Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է. ԱԳՆ
7718:48ԵՄ-ն մեկնաբանել է ԼՂ-ից ռուս խաղաղապահների դուրսբերման գործընթացը
7818:24Սամվել Վարդանյանը ճանաչվել է տուժող. ՔԿ
9813:36ՔԿ-ն մանրամասներ է ներկայացրել Սամվել Վարդանյանի գործից
11911:24Կլաարը կդառնա Ուզբեկստանում ԵՄ դեսպանը
550Երեկ, 23:36Փաշինյանը նոր որոշում է ստորագրել
383Երեկ, 18:54