Երևան`   +8 °C
Այսօր`   Հինգշաբթի, 28 մարտի, 2024 թ.

«12-անգամյա առավելություն ունեն, հասկանո՞ւմ եք. ռազմի պատմությունը նման բաներ չգիտի». Ա. Հովհաննիսյան

339
Երեքշաբթի, 20 հոկտեմբերի, 2020 թ., 20:55
«12-անգամյա առավելություն ունեն, հասկանո՞ւմ եք. ռազմի պատմությունը նման բաներ չգիտի». Ա. Հովհաննիսյան

ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը Հանրային հեռուստաընկերության եթերում մանրամասներ է հայտնել պատերազմական գործողություններից: Նրա խոսքով՝ հակառակորդն օրեր շարունակ փորձել է դասական ճեղքում իրականացնել և անգամ միջազգային ռազմական այն վերլուծաբանները, որոնք որոշակի համակրանք ունեն ադրբեջանական բանակի նկատմամբ, խոստովանել են, որ Ադրբեջանին չի հաջողվել դասական ճեղքում իրականացնել 5-րդ սերնդի ռազմական զինտեխնիկայով:

«Դասական իմաստով նրանք չկարողացան ճեղքում ապահովել: Փորձեցին, տեսան, որ չի ստացվում. 5 օր, 6 օր, 7 օր չէր ստացվում ճեղքումը ոչ մի տեղ: Տեսան, որ չի ստացվում, փոխեցին մարտավարությունը. ամբողջ ուժերը 3-4 հատվածներից հավաքեցին-տարան մեկ հատված, փորձում են ճզմելով, հետ բրթելով առաջնորդվել: 12-անգամյա առավելություն ունեն, հասկանո՞ւմ եք՝ դա ինչ է նշանակում. ռազմի պատմությունը նման բաներ գրեթե չգիտի, կամ շատ եզակի դեպքեր կան»,- ասում է ՊՆ ներկայացուցիչը՝ մատնանշելով այն հանգամանքը, որ անգամ նման ուժերի գերլարումով հակառակորդին պատերազմի 24-րդ օրը դեռ չի հաջողվել ձեռքբերումներ գրանցել:

Մանրամասները՝ տեսանյութում:

«12-անգամյա առավելություն ունեն, հասկանո՞ւմ եք. ռազմի պատմությունը նման բաներ չգիտի». Ա. Հովհաննիսյան