«Հեռացրե՛ք Էրդողան անունով քաղցկեղը, քանի դեռ այն չի տարածվել»․ Հովիկ Կեուչկերյան
![]() «Թղթե տունը» իսպանական հայտնի հեռուստասերիալում Բոգոտայի դերակատար, իսպանահայ դերասան Հովիկ Կեուչկերյանը հանդես է եկել տեսաուղերձով՝ իր աջակցությունը հայտնելով Հայաստանին և Արցախին: «Ես հայ եմ և իսպանացի։ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը, ինչպես միջազգային մամուլն է այն անվանում, իրականում հակամարտություն չէ, այլ ագրեսիա, ներխուժում և օկուպացիա, դա հստակ փորձ է Էրդողանի Թուրքիայի և Ալիևի՝ կողմից հայ ժողովրդի դեմ մի նոր ցեղսպանություն սկսելու: Դա ավելին է, քան պատերազմը: Հայաստանն Արցախի հետ միասին ունի 3.150.000 բնակչություն, Թուրքիան Ադրբեջանի հետ միասին ունի 92 մլն բնակչություն: Բացի այդ, Ադբեջանն ու Թուրքիան միասին վերցրած ունեն 25 անգամ ավելի ուժեղ և տեխնիկապես ավելի զինված բանակ, քան հայկականը: Եվ կարծես թե այդ ամենը քիչ է, նրանց շարքերում են նաև վարձկաններ և սիրացի ու լիբիացի ահաբեկիչներ, որոնց վարձել են, որպեսզի սպանեն թե՛ հայ զինվորականներին, թե՛ խաղաղ բնակիչներին: Ես պնդում եմ, որ դա ավելին է, քան պատերազմը: Հայաստանը մտադիր չէ զավթել ինչ-որ մեկին և ոչ էլ կոտորել կամ պատերազմել որևէ մեկի հետ: Կա 3 մլն հայ, ովքեր ուզում են ապրել խաղաղ և բարգավաճել իրենց մայր հայրենիքում, աշխարհի բոլոր հայերի սուրբ երկրում, բայց հերթական անգամ ստացվում է, որ այդ իրավունքը չունենք։ Հեռացրե՛ք Էրդողան անունով քաղցկեղը, քանի դեռ այն չի տարածվել: Եթե ոչ, վաղ, թե ուշ ստիպված կլինեք գործ ունենալ ձեր իսկ Ադոլֆ Հիտլերի հետ 21-րդ դարում»,-ասել է նա: |

«Առաջիկայում կշարունակվեն քննարկումները քաղաքական, հասարակական դաշտի դերակատար ուժերի հետ». Իշխան Սաղաթելյան
9116:30
«Նիկոլ Փաշինյանը հող է նախապատրաստում եկեղեցին կառավարությանը ենթարկեցնելու համար». Արթուր Խաչատրյան
10113:15
«Կառավարիչը շաբաթ օրը ահագին «գործ» էր արել, հիմա էլ ինքնագոհ ավանդական հյուրախաղերի է գնացել». Տիգրան Աբրահամյան
11111:48
«Բանավեճն ավարտվեց, Նիկոլն անձնատուր եղավ»․ Լևոն Զուրաբյան
17302:06
«Երևանը սպունգի նման քաշում է գյուղերի աշխատուժն ու մարդկանց»․ Թաթուլ Հակոբյան
12200:12
«Ճիպոտահարող գազան-տղամարդուն օգտագործում են Եկեղեցու դեմ»․ Մհեր Մկրտչյան
152Երեկ, 23:54
