Երևան`   +14 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

«Դեսպանն ասաց՝ հավատացե՛ք, ես ավելի վատ տեսանյութեր եմ տեսել»․ բողոքի ակցիայի մասնակից

258
Երեքշաբթի, 20 հոկտեմբերի, 2020 թ., 13:10
«Դեսպանն ասաց՝ հավատացե՛ք, ես ավելի վատ տեսանյութեր եմ տեսել»․ բողոքի ակցիայի մասնակից

«Մենք մեր ձեռքի տակ ունեցած տեսանյութերը բովանդակային առումով ներկայացրինք, ասացինք, որ նույնիսկ նամակ չենք բերել, քանի որ այնտեղ հնարավոր չէ ներկայացնել այդ տեսարանները, թե ինչպես են կապում հայ գերու բերանը, ապա դանակով հատ-հատ կաշին հանում, հետո միսը․․․ Դեսպանն ասաց՝ հավատացե՛ք, ես ավելի վատ տեսանյութեր եմ տեսել․․․»,- այս մասին լրագրողների հետ զրույցում ՀՀ-ում ԵՄ դեսպանի հետ հանդիպումից հետո հայտնեց քաղաքացի Արմինե Մելքոնյանը: