Ինչո՞վ է զբաղված քաղաքապետարանը համավարակի օրերին
Երևանի ավագանու այսօրվա նիստում «Իմ քայլը» խմբակցության անդամ Լևոն Զաքարյանն անդրադարձավ հանրապետությունում COVID-19-ի ահագնացող թվերին, դրա դեմ տարվող աշխատանքներին՝ կոչ անելով համաքաղաքացիներին և պատկան մարմիններին առավել սթափ գնահատել իրավիճակը և մեծացնել վերահսկողությունը հատկապես երթուղայիններում և բուժհիմնարկներում: «Առաջնային եմ համարում՝ բոլոր այն օղակները, որոնք որ ունեն մեծ շփում և կուտակումներ, խոսքը վերաբերում է հատկապես տրանսպորտին, քանի որ կան օրինազանց վարորդներ, որոնք իրենք իսկ դիմակ չեն կրում և նույնիսկ չեն արգելում առանց դիմակի քաղաքացիներին տրանսպորտից օգտվել, ավելի զգոն լինեն»,- ասաց նա: Քաղաքապետ Հայկ Մարությանը պատասխանեց, որ մոտավորապես երկու օր առաջ համայնքապատկան բոլոր կազմակերպություններին տրվել է խիստ զգուշացում՝ համավարակի կանոնները պահպանելու վերաբերյալ: Թեպետ Հայկ Մարությանն ասում է, որ «խիստ զգուշացում»-ը տրվել է մոտավորապես երկու օր առաջ, սակայն երեկ ու այսօր երթուղայիններում ոտք դնելու տեղ չկա, ուղևորների մի մասն էլ առանց դիմակի է: Նշենք, որ MAMUL.am-ի խմբագրությունը նույնպես բազմաթիվ ահազանգեր է ստանում քաղաքացիներից: Վերջինները մատնանշում են քաղաքային տրանսպորտի, բառի բուն իմաստով, բարձիթողի վիճակը՝ գերբեռնված, շատ հաճախ առանց ախտահանման նյութերի: |
«Հաջորդը Սյունիքն է, հետո Արարատն ու Վայոց ձորը»․ Սոֆյա Հովսեփյան
3500:36Իրավիճակը՝ Բաղանիս-Նոյեմբերյան ճանապարհին (տեսանյութ)
6500:00«Հիմա էլ լռե՞նք»․ Թագուհի Թովմասյան
65Երեկ, 23:48Քաղաքացիները հավաքվում են Ազատության հրապարակում (տեսանյութ)
74Երեկ, 23:30«Ոսկեպարի բնակիչները հայտարարել են, որ Փաշինյանն իրենց այլ բան էր խոստացել»․ Ոսկան Սարգսյան
69Երեկ, 23:18Բաղանիս և Ոսկեպար համայնքների բնակիչներն այս պահին ակցիա են իրականացնում
74Երեկ, 22:30