Երևան`   +16 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

Վալերի Բուայեն Ֆրանսիայի Սենատ կներկայացնի Արցախի անկախությունը ճանաչող փաստաթուղթ

1064
Երեքշաբթի, 20 հոկտեմբերի, 2020 թ., 10:05
Վալերի Բուայեն Ֆրանսիայի Սենատ կներկայացնի Արցախի անկախությունը ճանաչող փաստաթուղթ

Ֆրանսիացի սենատոր Վալերի Բուայեն հայտնել է, որ այս շաբաթ խորհրդարանի Վերին պալատ կներկայացնի Արցախի Հանրապետության ճանաչման մասին փաստաթուղթ:
«Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի հարձակմանը դիմակայելը նշանակում է նաև դիմակայել Եվրոպայում թուրքական իսլամի տարածմանը։ Այս շաբաթ ես Սենատին կդիմեմ՝ ճանաչելու Լեռնային Ղարաբաղը և դատապարտելու Թուրքիայի և Ադրբեջանի գործողությունները»,- գրել է Բուայեն Twitter-ում։