Երևան`   +24 °C
Այսօր`   Հինգշաբթի, 18 ապրիլի, 2024 թ.

Ամինդեոյի քաղաքային խորհուրդն ընդունել է Հայաստանի ժողովրդին աջակցող բանաձև

326
Երկուշաբթի, 19 հոկտեմբերի, 2020 թ., 23:30
Ամինդեոյի քաղաքային խորհուրդն ընդունել է Հայաստանի ժողովրդին աջակցող բանաձև

Հունաստանում Հայաստանի դեսպանությունից հայտնում են, որ Ամինդեոյի քաղաքային խորհուրդն ընդունել է Հայաստանի ժողովրդին աջակցող բանաձև։

«Սույն բանաձևով Ամինդեոյի քաղաքային խորհուրդն իր աջակցությունն ու համերաշխությունն է հայտնում հայ ժողովրդին ս.թ. սեպտեմբերի 27-ի առավոտյան Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության (Լեռնային Ղարաբաղ) դեմ սանձազերծված հարձակման նկատմամբ: Ադրբեջանի զինված ուժերը դիմել են Լեռնային Ղարաբաղի / Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակման՝ թիրախավորելով խաղաղ բնակչությանը, ներառյալ Ստեփանակերտ քաղաքի դպրոցները: Այդ լայնամասշտաբ հարձակումն իրենք իրականացրել են հրթիռներով, անօդաչու թռչող սարքերով և ուղղաթիռներով: Հարձակման հետևանքով կան զոհեր խաղաղ բնակչության շարքերում: Խոսքը իրավիճակի չափազանց մտահոգիչ էսկալացիայի մասին է, ինչը կարող է աղետալի հետևանքներ ունենալ ողջ տարածաշրջանի, ներառյալ ԵՄ-ի համար: Այս անգամ ադրբեջանական բանակի հարձակումները հատում են սահմանային գծերն ու այժմ թիրախավորում են բնակելի քաղաքներն ու գյուղերը, դպրոցներն ու խաղաղ բնակչությանը:

Հունաստանի համար Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն ունի երկու կարևոր տեսանկյուն:Առաջինը վերաբերում է բուն պատերազմին մի տարածքում, որը տառապում է 20-րդ դարի սկզբից և խաղաղ ճանապարհով ճգնաժամի վերջնական երկարատև լուծմանը:

Երկրորդ տեսանկյունը վերաբերում է Թուրքիայի ներգրավմանն ու տարածաշրջանային, իմպերիալիստական ​​և հեգեմոն տերություն դառնալու նրա ջանքերին: Այն ժամանակ, երբ շարունակաբար խոսվում է հակամարտության և ռազմական գործողությունների դադարեցման նախաձեռնությունների մասին, Թուրքիան նախընտրում է ակտիվ ռազմական գործողություններ:

Փոխարենը ներողություն խնդրի հայ ժողովրդի նկատմամբ իրագործված Ցեղասպանության համար, այսօր նույնպես Թուրքիան կրկնում է հայերի դեմ իրագործած իր հանցավոր գործողությունները: Թուրքիան անտարբեր է մարդկային կորուստների նկատմամբ և մարդասպան հարձակումներ է իրականացնում խաղաղ բնակիչների նկատմամբ: Միջազգային հանրությունը, բացի խաղաղ ցանկություններից, պետք է գործնական քայլեր ձեռնարկի ապաէսկալացիայի, երկխոսության վերսկսման և Թուրքիային մեկուսացնելու ուղղությամբ:

Ամինդեոյի Քաղաքային Խորհուրդը. դատապարտում է Ադրբեջանի ռազմական հարձակումը Լեռնային Ղարաբաղի վրա, դատապարտում է հայերի նկատմամբ Թուրքիայի մարդասպան վարքագիծը, կողմ է մշտական ​​լուծմանը, որը հարգում է երկրների տարածքային ինքնիշխանությունն ու տարածաշրջանի ժողովուրդների ազգային ինքնությունը, Լեռնային Ղարաբաղի անկախության և Լեռնային Ղարաբաղի միջազգային ճանաչման արդար պայքարում կանգնած է հայ ժողովրդի կողքին»,- ասված է հայտարարությունում։