Երևան`   +16 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

«Այս պահի դրությամբ մարտերի ուժգնությունը որոշակիորեն թուլացել է». Արծրուն Հովհաննիսյան

340
Երկուշաբթի, 19 հոկտեմբերի, 2020 թ., 22:15
«Այս պահի դրությամբ մարտերի ուժգնությունը որոշակիորեն թուլացել է». Արծրուն Հովհաննիսյան

«Վաղ առավոտից մարտական գործողությունները շարունակվել են: Հյուսիսային և հարավային ուղությամբ հակառակորդը փորձել է հարձակողական գործողություններ ծավալել. հյուսիսային ուղղությամբ հետ է շպրտվել մեկ-երկու գրոհներից հետո: Հարավային ուղղությամբ տևական ժամանակ ծանր մարտերը շարունակվում էին, սակայն, հիմնականում, կողմերը դիրքային փոփոխություններ գրեթե չեն ունեցել: Այս պահի դրությամբ մարտերի ուժգնությունը որոշակիորեն թուլացել է»,- այսօրվա ասուլիսի ժամանակ, ներկայացնելով առաջնագծում տիրող իրավիճակը, ասաց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:

Ա. Հովհաննիսյանը նշեց, որ կորուստների մասին լրացուցիչ կներկայացնեն Միասնական տեղեկատվական հարթակում: