Ադրբեջանցին զանգահարել է հայ զինծառայողի եղբորը և տեղեկացրել, որ իրենք կտրել են եղբոր գլուխը. ՀՀ ՄԻՊ
Մարդու իրավունքների պաշտպանին ներկայացվել է ահազանգ այն մասին, որ Ադրբեջանի զինվորականները երկու օր առաջ հայ զինծառայող են գլխատել: ՄԻՊ գրասենյակը հայտնում է, որ անհապաղ նախաձեռնված վարույթով պարզված տվյալներն են. հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13-ի սահմաններում Ադրբեջանի զինված ուժերի մի զինվորական զանգահարել է հայ զինծառայողի հարազատ եղբորը և տեղեկացրել, որ նրա եղբայրը գտնվում է իրենց մոտ, իրենք կտրել են եղբոր գլուխը, իսկ լուսանկարը տեղադրելու են համացանցում: Դրանից հետո, զանգից մի քանի ժամ անց, սպանված զինծառայողի լուսանկարը եղբայրը հայտնաբերել է նրա սոցիալական ցանցի էջում: Համոզմունքն այն է, որ հենց ադրբեջանցի զինվորականներն էլ նկարը սոցիալական ցանցի էջում տեղադրել են սպանելուց հետո: Ադրբեջանի զինվորականների հետ եղբայրն ունեցել է իրար հաջորդող երկու հեռախոսային խոսակցություն, որոնց ընթացքում ադրբեջանական մի քանի զինվորական խմբով ծաղրել են, փորձել են նվաստացնել սպանված զինծառայողի եղբորը, նրա հետ խոսել ատելության խոսքով: Ընդ որում, ինչպես Մարդու իրավունքների պաշտպանին տեղեկացրել է հայ զինծառայողի եղբայրը, զանգերը կատարվել են իր եղբոր հեռախոսահամարով: Սրանք վայրագ ու դաժան, ակնհայտ ահաբեկչական մեթոդներ են: Մարդու իրավունքների պաշտպանը արձանագրել է Ադրբեջանի զինված ուժերի կողմից խոշտանգման ու վայրագությունների այլ դեպքեր ևս, այդ աշխատանքները շարունակվում են։ Դրանք բոլորը փաստագրված են՝ անհրաժեշտ ձևակերպումներով ու ներկայացվում են միջազգային մարմիններին՝ ըստ իրավասության: Նման հանցավոր արարքներ կատարողները, դրանց համար պատասխանատուները պետք է ենթարկվեն անխուսափելի պատժի՝ միջազգային քրեական իրավունքի ողջ խստությամբ: |
«Այժմ թրենդային է հակառուսականությունը, և Գյուրջինյան Դավիթն առաջարկում է փոխել Բրյուսովի համալսարանի անունը». Հեքիմյան
4818:36«Խոշտանգման ժամանակ Սամվել Վարդանյանը ձեռնաշղթայված է եղել, ոստիկաններից մեկն էլ բերանն է փակել». Վ. Հարությունյան (տեսանյութ)
6217:48«Փառապանծ անցյալով հիմնարկից մնացին միայն իզն ու թոզը»․ Արթուր Խաչատրյան
6717:24«Պայքարը թևակոխում է նոր փուլ». Սուրեն Պետրոսյան (տեսանյութ)
7816:30«Հանրայինը խուսափել է եկեղեցականներին առիթ ընձեռել՝ հակադարձելու մեղադրանքներին»․ Տեր Եսայի քահանա Արթենյան
7816:24«Ակցիան կշարունակվի հաջորդ հինգշաբթի»․ Չախալյան
8914:30