Երևան`   +11 °C
Այսօր`   Շաբաթ, 24 հոկտեմբերի, 2020 թ.

Արծրուն Հովհաննիսյանը՝ առաջնագծում տիրող իրավիճակի մասին

225
Կիրակի, 18 հոկտեմբերի, 2020 թ., 22:15
Արծրուն Հովհաննիսյանը՝ առաջնագծում տիրող իրավիճակի մասին

«Փաստենք, որ Ադրբեջանը երկրորդ անգամ խախտեց հրադադարի պայմանը, որն այս անգամ առաջարկել էր ֆրանսիական կողմը: Նախ դեռ վաղ առավոտվանից հյուսիսային կողմում հերթական հարձակման փորձ կատարեցին, ջախջախվեցին ու հետ շպրտվեցին՝ որևէ նշանակալի հաջողության չհասնելով: Հարավային ուղղությամբ նույն ժամանակ երկու առաձին հատվածներում հարձակում են գործել, մեկ ուղղությամբ հստակորեն հայտնվելով հայկական հրետանու կրակի տակ, հետ են շպրտվել՝ կորցնելով մեծաքանակ զինամթերք ու տեխնիկա: Մյուս ուղղությամբ շարունակել են հարձակողական մարտերը, համառ մարտերի արդյունքում որոշ տեղաշարժեր ունեն: Բայց կանխավ ասեմ, որ ինչպես ի սկզբանե ներկայացրել էի, այս պատերազմում, երբ չափազանց ուժգին կրակային խտությամբ մարտական գործողություններ են ընթանում, առանձին բնագծերի, հորինված կամ իրական նշաձողերով արտահայտված տեղանքների անուններով, բարձունքներով առաջնորդվել ու տեղանքներ ֆիքսելը ակտուալ չի: 5-րդ սերնդի պատերազմ է ընթանում»,- ասուլիսի ժամանակ ներկայացնելով առաջնագծում տիրող իրավիճակը՝ ասաց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը: