«ԱՄՆ-ը պատժամիջոց կսահմանի Իրանին զենք վաճառողների կամ նրանից զենք գնողների նկատմամբ». Փոմփեո
Միացյալ Նահանգները պատրաստ է պատժամիջոցներ կիրառել այն իրավաբանական ու ֆիզիկական անձանց նկատմամբ, ովքեր կապ կունենան Իրանին զենք վաճառելու կամ նրանից զենք գնելու գործընթացների հետ: Այս մասին ասվել է ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Փոմփեոյի հայտարարության մեջ: «Պատժամիջոցների տակ կհայտնվեն նաև նրանք, ովքեր կապահովեն տեխնիկական նախապատրաստություն, ֆինանսական աջակցություն կամ այլ ծառայություններ, որոնք կապ ունենան Իրանին զինելու կամ նրանից զենք ձեռք բերելու հետ»,- ասվում է հայտարարությունում: Ըստ Փոմփեոյի, սեպտեմբերի 19-ից Իրանի նկատմամբ ՄԱԿ բոլոր պատժամիջոցները, այդ թվում՝ զենքի էմբարգոն, իբրև թե, նորից ուժի մեջ են մտել: «Սովորական զինատեսակների որոշակի տեսակների արտահանումն Իրան հանդիսանում է ՄԱԿ ԱԽ 1929 բանաձևի խախտում, իսկ Իրանից ցանկացած զենքի կամ դրա պատրաստանյութերի գնումը՝ 1747 բանաձևի խախտում»,- հավաստիացրել է պետքարտուղարը: Ըստ նրա, Մերձավոր Արևելքի կայունությամբ շահագրգիռ ցանկացած երկիր պետք է «ետ կանգնի Իրանի հետ ցանկացած տեսակի զենքի գործարքից»: Հավելենք, որ Իրանի նկատմամբ զենքի էմբարգոյի ժամկետը լրացել էր այսօր՝ հոկտեմբերի 18-ին: |
Երևանում ԱԺԲ–ի ակցիայի 96 մասնակից է բերման ենթարկվել
1500:48«Նվիրվածությունը ազգային շահերին ու անվտանգությանը պետք է դառնան քաղաքական զարթոնքի հիմնաքար». Դավիթ Անանյան
2500:36«Ծիծեռնակաբերդում երեխեք կային, որոնց ծնողները զոհվել են ցինիկ Աննայի ու իր ցեղասպան մարդու ձեռքով». Ռոբերտ Հայրապետյան
65Երեկ, 23:30«Սասո՛ւն Միքայելյան և կցորդներ, հավաքե՛ք ձեզ». Բագրատ Սրբազան (տեսանյութ)
67Երեկ, 23:18«Էդ ի՞նչ ձև ես թքում». Գևորգ Պետրոսյանը հանդիմանում է ոստիկանին (տեսանյութ)
80Երեկ, 23:00«Այս ողբերգությունը նրա կյանքի անբաժան մասն է եղել»․ Քրիստինա Ազնավուրը արխիվային լուսանկարներ է հրապարակել (լուսանկար)
64Երեկ, 22:54