Երևան`   +22 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 24 ապրիլի, 2024 թ.

«Քիմի մի հեռախոսազանգը Թրամփին խիստ օգտակար կլինի». Արա Պապյան

364
Երկուշաբթի, 19 հոկտեմբերի, 2020 թ., 02:10
«Քիմի մի հեռախոսազանգը Թրամփին խիստ օգտակար կլինի». Արա Պապյան

«Մոդուս Վիվենդի» հետազոտական կենտրոնի ղեկավար, դիվանագետ Արա Պապյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այսօր Միացյալ Նահանգներում ամենաազդեցիկ հայը Քիմ Քարդաշյանն է: Հատկապես նրա խոսքն ավելի ազդեցիկ է դառնում առաջիկա ընտրություններից առաջ: Սոցցանցերում գրեթե 200 միլիոն հետևորդ ունեցող շատ քիչ մարդ կա աշխարհում:

Կարծում ենք՝ Զոհրաբ Մնացականյանի այցից առաջ Քիմի մի հեռախոսազանգը Թրամփին խիստ օգտակար կլինի: Նա Թրամփից պիտի միջամտություն խնդրի Թուրքիային զսպելու և Հայաստանին բազմաբնույթ օգնություն ցուցաբերելու առումներով:

Ով հայերից կարող է կապ հաստատել Քիմ Քարդաշյանի հետ, թող հուշի նրան»: