Երևան`   +18 °C
Այսօր`   Երկուշաբթի, 26 հոկտեմբերի, 2020 թ.

«Կստացվի, որ ադրբեջանցի ասկյարները մեզ ավելի քիչ վնաս տվեցին, քան իրենց փտած դիերը». Հակոբ Կարապետյան

213
Երկուշաբթի, 19 հոկտեմբերի, 2020 թ., 01:25
«Կստացվի, որ ադրբեջանցի ասկյարները մեզ ավելի քիչ վնաս տվեցին, քան իրենց փտած դիերը». Հակոբ Կարապետյան

Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Կարելի էր չարախնդալ տեսնելով մի տեսանյութ, որտեղ վայրի վարազները կուլ են տալիս ադրբեջանական զոհերի դիակները: Ի վերջո, սա այն է, ինչի մասին նրանք երազում էին՝ ամեն կերպ հաճոյանալ Մեծ առաջնորդին: Բայց վախենում եմ, որ վայրի վարազներն ու շնագայլերը ժամանակ չունենան այս ամենն ավարտին հասցնել՝ մինչև տարածաշրջանում լուրջ համաճարակի սկսվելը:

Եթե Աստված մի արասցե նման բան տեղի ունենա, ապա կստացվի, որ ադրբեջանցի ասկյարները մեզ ավելի քիչ վնաս տվեցին, քան իրենց փտած դիակները»: