Երևան`   +21 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

Քերոլին Մուգարը 1 միլիոն դոլար է նվիրաբերել «Հայաստան» համահայկական հիմնադրամին

1925
Կիրակի, 18 հոկտեմբերի, 2020 թ., 18:15
Քերոլին Մուգարը 1 միլիոն դոլար է նվիրաբերել «Հայաստան» համահայկական հիմնադրամին

«Հայաստան ծառատունկ ծրագրի» հիմնադիր Քերոլին Մուգարը 1 միլիոն դոլար է նվիրաբերել «Հայաստան» համահայկական հիմնադրամի նախաձեռնած «Մենք ենք, մեր սահմանները. բոլորս Արցախի համար» դրամահավաքին: Այս մասին հայտնում է հիմնադրամի «Ֆեյսբուք»-ի էջը:

«Հայաստան» համահայկական հիմնադրամի «Մենք ենք, մեր սահմանները. բոլորս Արցախի համար» խորագրով դրամահավաք-արշավին հանգանակված գումարի չափն անցել է 126 մլն ԱՄՆ դոլարի շեմը: