Մարտակերտում չկա գազ և լույս. ադրբեջանական հրետակոծությունից վնասվել է բնակելի տների 30%-ը
Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած և Թուրքիայի ու միջազգային ահաբեկչական ցանցի կողմից աջակցվող պատերազմական գործողությունների ընթացքում ինտենսիվ հրետակոծվել է նաև Արցախի Մարտակերտ քաղաքը: «Արմենպրես»-ը տեղեկացնում է, որ քաղաքում և Մարտակերտի շրջանի գյուղերում Ադրբեջանի զինված ուժերի ինտենսիվ հրետակոծությունը շարունակվել է նաև երեկվա ընթացքում: «Երեկ ևս Մարտակերտ քաղաքին և հարակից բնակավայրերին հակառակորդը խփում էր ծանր հրետանիով և այլ զինատեսակներով, որը տևել է մինչև կեսգիշեր: Կեսգիշերին, հումանիտար հրադադարի պայմանավորվածության ուժի մեջ մտնելուց հետո, Մարտակերտ քաղաքում և հարակից բնակավայրերում եղել է հանգիստ: Այս պահի դրությամբ ևս հանգիստ է: Բնակչության մոտ ոչ մի ժամանակ խուճապ չի եղել և չկա: Նույն վիճակում են նաև Մարտակերտ քաղաքին մոտ գյուղերը, բայց շրջանի մյուս գյուղերում կա և' հոսանք և' ջուր: Մարտակերտ քաղաքում, նաև շրջանի գյուղերում բնակչությանը մատակարարվում է սնունդ, առաջին անհրաժեշտության պարագաներ: Մարտակերտ քաղաքում հրետակոծության արդյունքում վնասվել են բնակելի շենքեր, մանկապարտեզը, խաղահրապարակը, մի շարք բնակելի սեփական տներ, հասարակական օբյեկտներ, վնասվել է քաղաքացիական տների մոտ 30%-ը: |
Խցում հայտնաբերվել է ձերբակալվածի դին
12923.04.2024, 18:24Մալայզիայում ուղղաթիռների բախման հետևանքով կան զոհեր (տեսանյութ)
51823.04.2024, 09:48Կապանում 35-ամյա տղամարդը սպանել է 63-ամյա տղամարդուն, ապա *** դին և թաղել իր այգում
14622.04.2024, 19:18«Մալաթիա» տոնավաճառում տեղի ունեցած հրդեհը՝ լուսանկարներով (լուսանկար)
11922.04.2024, 15:48Հրդեհ՝ «Մալաթիա» տոնավաճառում (տեսանյութ)
11922.04.2024, 13:18Վորոնեժում գործարան է այրվում (տեսանյութ)
36422.04.2024, 11:30