Երևան`   +8 °C
Այսօր`   Ուրբաթ, 23 հոկտեմբերի, 2020 թ.

Զինծառայողների մասին քաղաքացիներին հուզող հարցերին արձագանքող աշխատանքային խումբը կգործի այլ հասցեում

237
Կիրակի, 18 հոկտեմբերի, 2020 թ., 12:45
Զինծառայողների մասին քաղաքացիներին հուզող հարցերին արձագանքող աշխատանքային խումբը կգործի այլ հասցեում

ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ մարտական գործողությունների գոտում գտնվող զինծառայողների հետ կապված՝ քաղաքացիներին հուզող հարցերին օպերատիվ կարգով արձագանքելու նպատակով ձևավորված աշխատանքային խումբը տեղափոխվել է և կգործի ՀՀ ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի տարածքում՝ ամեն օր ժամը 09:00-ից մինչև 21:00-ն:

Հասցե՝ ք. Երեւան, Ուլնեցու 56/6, հեռախոսներ՝ +374 10 28-54-25, +374 10 28-37-42 եւ +374 10 28-12-94: