Երևան`   +13 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

«Ռեսուրսների պատերազմ վարող թշնամուն կանգնեցնող որևէ զսպիչ մեխանիզմ չկա». Արմեն Պետրոսյան

358
Երկուշաբթի, 19 հոկտեմբերի, 2020 թ., 03:00
«Ռեսուրսների պատերազմ վարող թշնամուն կանգնեցնող որևէ զսպիչ մեխանիզմ չկա». Արմեն Պետրոսյան

Արևելագետ Արմեն Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Թե բա՝ հումանիտար հրադադար․․․

Վտանգավոր է իրատեսությունից կտրվելը, պատրանքներին տրվելը։ Ռեսուրսների պատերազմ վարող թշնամուն կանգնեցնող որևէ զսպիչ մեխանիզմ, ըստ էության, չկա։ Նա էլ որևէ պատճառ չունի կանգնելու, քանի որ հեռու է նպատակների իրականացումից։

Իսկ կրակի դադարեցման որևէ պայմանավորվածություն օգտագործվում է միայն հայկական կողմի զգոնությունը թուլացնելու, վերախմբավորվելու համար։

Կորցրած զինծառայողի ու նրա հարազատների հանդեպ տարրական բարոյականություն, հարգանք չունեցող թշնամուն վստահելը վտանգավոր խաբկանք է»։