Երևան`   +13 °C
Այսօր`   Շաբաթ, 31 հոկտեմբերի, 2020 թ.

«Զինադադարից մեծ սպասումներ պետք չէ ունենալ»․ Ա․ Մղդեսյան

302
Կիրակի, 18 հոկտեմբերի, 2020 թ., 02:00
«Զինադադարից մեծ սպասումներ պետք չէ ունենալ»․ Ա․ Մղդեսյան

«Մեդիա կենտրոն» ծրագրի խմբագիր-համակարգող Արշալույս Մղդեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Եթե այս անգամ զինադադարն իսկապես հաստատվի, ապա դրանից առաջ կատարվեց մի քանի կարևոր բան:
Նախ Էրդողանը զանգեց Պուտինին, խնդրեց ընդգրկվել ԵԱՀԿ ՄԽ-ում՝ որպես համանախագահ ու ստացավ մերժում:
ՌԴ հատուկ ծառայությունները Կոմերսանտի միջոցով սլիվ արեցին պատերազմի կազմակերպման ողջ պատմությունն ու սցենարը՝ շատ մանրամասն: Ադրբեջանում թուրքական սպեցի, ինստրուկտորների թվով և այն, որ սկզբում անձամբ Թուրքիայի պաշտպանության նախարարն է ղեկավարել ռազմական գործողությունները:
Գործին ակտիվորեն կպավ Շոյգուն, այն է՝ ուժայինները, ու ևս մեկ անգամ Լավրովը զանգեց Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարներին ու կարծես խիստ համոզիչ եղավ էս անգամ:
Ու մեկ էլ, զինադադար հայտարարելուց ժամեր առաջ ադրբեջանական քարոզչամեքենան սկսեց ակտիվորեն վաճառել այն իր հասարակությանը՝ նշելով, իբր մենք ենք խնդրել զինադադար:
Մի բան էլ: Զինադադարից մեծ սպասումներ պետք չէ ունենալ: Զգոնությունը չենք կորցնում, չենք թուլանում»: