Երևան`   +12 °C
Այսօր`   Ուրբաթ, 23 հոկտեմբերի, 2020 թ.

«Հայոց լեռնաստանի գահավեժ ու հպարտ լեռներից թուրք ասկյարի փախուստը ոսոխի տևական նահանջն է լինելու»․ Լևոն Շիրինյան

281
Կիրակի, 18 հոկտեմբերի, 2020 թ., 04:15
«Հայոց լեռնաստանի գահավեժ ու հպարտ լեռներից թուրք ասկյարի փախուստը ոսոխի տևական նահանջն է լինելու»․ Լևոն Շիրինյան

Քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Լևոն Շիրինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ինձ թվում է, Էրդողանի՝ իր վասալի և բանդիտ-վարձկանների միջոցով կազմակերպած Արևելյան արշավանքը՝ պանթյուրքիստական իդեալի իրականացման նպատակով, հանդիպելով Հայոց Արևելաց կողմանց գրանիտե ապառաժին, հօդս է ցնդում առմիշտ:
Հայոց Լեռնաստանի գահավեժ ու հպարտ լեռներից թուրք ասկյարի փախուստը ոսոխի տևական նահանջն է լինելու այնպես, ինչպիսին եղավ Վիեննայի պատերի տակից օսմանյան հորդաների 1683-ի անընդմեջ գլխապատառ նահանջ-քայքայումը:
Հ . Գ. Ի դեպ, Վիեննան պաշտպանող Լեհաստանի թագավոր Սոբեսկու ամենամարտունակ զորքի կենտրոնը զբաղեցնում էր հարվածային Հայկական զորագունդը»: