Երևան`   +11 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 24 ապրիլի, 2024 թ.

«Ադրբեջանական կողմի ելույթներից և հռետորաբանությունից կարող ենք եզրակացնել, թե որքան կտևի այս հրադադարը»․ թուրքագետ

457
Կիրակի, 18 հոկտեմբերի, 2020 թ., 05:10
«Ադրբեջանական կողմի ելույթներից և հռետորաբանությունից կարող ենք եզրակացնել, թե որքան կտևի այս հրադադարը»․ թուրքագետ

Թուրքագետ Վարուժան Գեղամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Դատելով այս պահին ընդհանուր պատկերից՝ Ադրբեջանի հասարակության ակտիվ հատվածը հրադադարի մասին լուրն ընդունել է դժկամությամբ։
Հրադադարի իրական լինելու պարագայում լավագույն դեպքում ադրբեջանական կողմի վաղվա ելույթներից և ընդհանուր հռետորաբանությունից (տրամադրություններից) կարող ենք անել եզրակացություններ, թե որքան կտևի այս հրադադարը»։