Երևան`   +19 °C
Այսօր`   Երեքշաբթի, 20 հոկտեմբերի, 2020 թ.

«Երկու-երեք տասնյակ ավտոմեքենաներով շարասյունը խոցվել է. հակառակորդը նահանջել է»․ ՊՆ ներկայացուցիչ

275
Շաբաթ, 17 հոկտեմբերի, 2020 թ., 22:25
«Երկու-երեք տասնյակ ավտոմեքենաներով շարասյունը խոցվել է. հակառակորդը նահանջել է»․ ՊՆ ներկայացուցիչ

«Այսօր՝ վաղ առավոտյան, հակառակորդը շարունակել է իր հարձակողական գործողությունները նույն ուղղություններում. առավել թեժ մարտեր են եղել հարավային ուողղությամբ։ Ձեռնարկվել է լայնամասշտաբ գրոհ։ Ուղղություններից մեկում մոտ երկու-երեք տասնյակ ավտոմեքենաներով շարասյունը փորձել է մոտենալ և հարձակում զարգացնել, սակայն մեր հրետանավորների դիպուկ կրակի արդյունքում շարասյունը խոցվել է և հակառակորդը ստիպված է եղել նահանջել։ Այլ ուղղություններում համառ մարտեր են ընթացել, որոշ տեղերում մարտերն այս պահին էլ շարունակվում են։ Հակառակորդը, որպես կանոն, մեծաթիվ զրահատեխնիկա այլևս չի կիրառում։ Կիրառվել է օդուժ, ԱԹՍ-ներ և հրետանային կրակ»,- այս մասին այսօրվա ասուլիսում հայտնեց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը