Երևան`   +12 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

Մահացել է Ռուստամ Գասպարյանը

458
Շաբաթ, 17 հոկտեմբերի, 2020 թ., 20:00
Մահացել է Ռուստամ Գասպարյանը

Ծանր վիրավորումից մահացել է ԲՀԿ-ական նախկին պատգամաբոր Ռուստամ Գասպարյանը։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնում է ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։
«Մեր Ռուստամը, մեր ընկերը, մեր եղբայրը, մեր սև հովազը, «Սև հովազ» ջոկատի հրամանատարն էլ չկա: Րոպեներ առաջ հերոսի սիրտը կանգնեց: Արցախում թուրքի անօդաչուն հարվածել է Ռուստամի մեքենային ու 29-ամյա որդին, հերոս որդին տեղում մահացել էր:
Մեր հերոս բժիշկները թե՛ Ստեփանակերտում, թե՛ «Էրեբունի» կլինիկայում արեցին անհնարը՝ Ռուստամի, արցախյան բոլոր պատերազմներով անցած հերոս Ռուստամի կյանքը փրկելու համար: Չստացվեց: Կյանքի հետ անհամատեղելի էին բեկորային վնասվածքները: Սատկացնելու ենք, մինչև վերջին թուրքի վիժվածք լամուկը սատկացնելու ենք: Վրեժդ լուծելու ենք Ռուստա՛մ ջան ու բոլոր հերոս տղանե՛ր ջան»,- գրել է նա: