Երևան`   +11 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 28 հոկտեմբերի, 2020 թ.

«Այսօր ռազմական գործողություններն ինտենսիվ կերպով շարունակվել են»․ Արայիկ Հարությունյան

242
Շաբաթ, 17 հոկտեմբերի, 2020 թ., 19:35
«Այսօր ռազմական գործողություններն ինտենսիվ կերպով շարունակվել են»․ Արայիկ Հարությունյան

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Սիրելի՛ հայրենակիցներ, այսօր պաշտպանական բնագծի գրեթե ողջ երկայնքով ռազմական գործողություններն ինտենսիվ կերպով շարունակվել են: Հատկապես ծանր է եղել հարավային ուղղությամբ: Պաշտպանության բանակը փայլուն է իրականացնում իր առջև դրված մարտական խնդիրը՝ թշնամուն հասցնելով կենդանի ուժի և զինտեխնիկայի զգալի կորուստներ»: