Երևան`   +11 °C
Այսօր`   Շաբաթ, 24 հոկտեմբերի, 2020 թ.

«Մինչև ե՞րբ պետք է սփյուռքը դիվանագետի առաքելությունը կոմպենսացնի»․ Գևորգ Գալստյան

276
Շաբաթ, 17 հոկտեմբերի, 2020 թ., 17:55
«Մինչև ե՞րբ պետք է սփյուռքը դիվանագետի առաքելությունը կոմպենսացնի»․ Գևորգ Գալստյան

Քաղաքագետ, «Ազգային-Ժողովրդավարական Բևեռ»-ի մասնակից Գևորգ Գալստյանը ֆեյսբուքյան էջում գրել է. «Մեր դեսպանների մասին միայն նշանակվելուց ենք լսում, այն էլ հպանցիկ: Մինչև ե՞րբ պետք է սփյուռքը դիվանագետի առաքելությունը կոմպենսացնի: 20 օր է պատերազմի մեջ ենք, պետություններ կան, որոնք ահռելի պոտենցիալ ունեն՝ Թուրքիայի դեմ պայքարում մեր դաշնակիցը դառնալու։ Դիվանագիտությունը ննջում է․․․
Այն, ինչ կատարվել և կատարվում է դիվանագիտական ոլորտում, աբսուրդ է:
Կենտրոնական բանկի նախկին նախագահ Արթուր Ջավադյանն ամռանը նշանակվեց հատուկ հանձնարարականներով դեսպան․ անձի վրա չեմ ֆիքսվում, զուտ օրինակի համար։ Երբ հայ զինվորը կենաց-մահու կռիվ է մղում, Ջավադյանն ու նման «հատուկ հանձնարարական» կատարող դեսպանի հաստիքներ զբաղեցնող գործիչները ի՞նչ են անում: Բոլոր արտակարգ և լիազորները ի՞նչ են անում: Արևը ծագում է, սպասում ենք ռազմաճակատի նորություններին, իսկ դիվանագիտական ճակատի նորություններից ի՞նչ կա:
Դիվանագիտական քրտնաջան աշխատանք չիրականացնելն ու միջազգային աջակցություն ակնկալելը նույնն է, ինչ թշնամու ուղղությամբ կրակ չարձակես, բայց ակնկալես, որ ինքն իրեն ոչնչանալու է»: