Երևան`   +10 °C
Այսօր`   Ուրբաթ, 23 հոկտեմբերի, 2020 թ.

«Թուրքիային պատկանող ամերիկյան F-16 ինքնաթիռների տեղակայումն Ադրբեջանում ապօրինի է». Ս. Սարգսյան

260
Շաբաթ, 17 հոկտեմբերի, 2020 թ., 16:10
«Թուրքիային պատկանող ամերիկյան F-16 ինքնաթիռների տեղակայումն Ադրբեջանում ապօրինի է». Ս. Սարգսյան

Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Թուրքիային պատկանող ամերիկյան F-16 ինքնաթիռների տեղակայումն Ադրբեջանում ապօրինի է:
«Զենքի արտահանման վերահսկման մասին» ԱՄՆ օրենքը պարտավորեցնում է, որ օտարերկրյա պետական կառույցները պետք է ստանան ԱՄՆ կառավարության հավանությունը, նախքան նրանք ԱՄՆ-ի ծագմամբ զենքը երրորդ կողմին փոխանցեն: Նման հավանություն չկա:
Սա առաջին անգամը չէ, որ Թուրքիան խախտում է ամերիկյան օրենսդրությունն ու պայմանագրային պարտավորությունները:
Համարյա վստահ եմ, որ այս նկարը NASA-ն է արել և փոխանցել New York Times-ին»: