Երևան`   +11 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 28 հոկտեմբերի, 2020 թ.

Միլոնովը շնորհակալություն է հայտնել Ադրբեջանին՝ իրեն «սև ցուցակում» ընդգրկելու համար

864
Շաբաթ, 17 հոկտեմբերի, 2020 թ., 12:05
Միլոնովը շնորհակալություն է հայտնել Ադրբեջանին՝ իրեն «սև ցուցակում» ընդգրկելու համար

ՌԴ Պետդումայի պատգամավոր Վիտալի Միլոնովը, FAN-ին տված հարցազրույցում անդրադառնալով իր ընդգրկմանն Ադրբեջանի «սև ցուցակում», ասել է՝ դա խորհրդանշում է այն փաստը, որ այդ երկիրը չի պատրաստվում մասնակցել ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը:

Պատգամավորը շնորհակալություն է հայտնել Բաքվին նման որոշման համար, քանի որ նա չի ցանկանում հայտնվել մի երկրի «սպիտակ ցուցակներում», որոնք թուրքական ԱԹՍ-ներ են ուղարկում սպանելու կանանց, երեխաներին, ռմբակոծելու խաղաղ քաղաքները:
«Նրանք կարող են ինձ ցմահ ընդգրկել այդ ցուցակում, գլխավորն այն է, որ նրանք զոհվածների ցուցակում խաղաղ բնակիչներ չներառեն: Եվ դա հենց այն է, ինչ նրանք անում են»,- ասել է Պետդումայի պատգամավորը: