Երևան`   +10 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 28 հոկտեմբերի, 2020 թ.

ԱԻՆ-ը պարզաբանում է տարածել օդային տագնապի վերաբերյալ

224
Շաբաթ, 17 հոկտեմբերի, 2020 թ., 01:10
ԱԻՆ-ը պարզաբանում է տարածել օդային տագնապի վերաբերյալ

ՀՀ ԱԻՆ-ը պարզաբանում է տարածել. «Հարգելի՛ քաղաքացիներ, հոկտեմբերի 16-ին, ժամը 22։35-ին Սյունիքի մարզի ՀՕՊ-ի կողմից Կապան քաղաքում հայտարարվել է «օդային տագնապ»։ ԱԻՆ ՓԾ Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնի կողմից գործողության մեջ է դրվել Կապան քաղաքի ազդարարման համակարգը, իրականացվել է բնակչության պատսպարում։

Ժամը 23։25-ին ՀՕՊ-ի կողմից հայտարարվել է «օդային տագնապի ավարտ»։

Հեռահաղորդակցության օպերատորներից մեկի կողմից տեղեկատվության ոչ հստակ փոխանցման պատճառով հաղորդագրություն են ստացել նաև այլ բնակավայրերի առանձին բաժանորդները, ինչի համար հայցում ենք Ձեր ներողամտությունը»: