Երևան`   +5 °C
Այսօր`   Ուրբաթ, 23 հոկտեմբերի, 2020 թ.

ՌԴ-ում ՀՀ դեսպանատան դիմաց հարգանքի տուրք է մատուցվել զոհված զինծառայողների հիշատակին

202
Ուրբաթ, 16 հոկտեմբերի, 2020 թ., 21:50
ՌԴ-ում ՀՀ դեսպանատան դիմաց հարգանքի տուրք է մատուցվել զոհված զինծառայողների հիշատակին

Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպանատան դիմաց հարգանքի տուրք է մատուցվել Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծած լայնածավալ պատերազմի հետևանքով զոհված զինծառայողների հիշատակին:

Դեսպանատան դիմաց տեղադրվել են զոհված զինծառայողների լուսանկարներ, որոնց առջև բազմաթիվ մարդիկ ծաղիկներ են խոնարհել: