Երևան`   +11 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 28 հոկտեմբերի, 2020 թ.

«Անջատում՝ հանուն փրկության. ողջ ներուժը պետք է կենտրոնացնենք սրա վրա». ՀՀ վարչապետ

258
Ուրբաթ, 16 հոկտեմբերի, 2020 թ., 19:30
«Անջատում՝ հանուն փրկության. ողջ ներուժը պետք է կենտրոնացնենք սրա վրա». ՀՀ վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. ««Անջատում հանուն փրկության» սկզբունքը, որը ժողովուրդների ինքնորոշման սկզբունքի ժամանակակից դրսևորումն է, իրավունք է տալիս առանձին խմբերին, ժողովուրդներին ինչպես անջատվել որևէ պետությունից, երբ առկա է խտրականության, մարդու իրավունքների լայնածավալ խախտումների կամ ցեղասպանության ռիսկ, այնպես էլ բացառում է միացումը մի պետության հետ, եթե միավորումը բերելու է վերը նշված նույն հետևանքներին։
Հատկապես սա պիտի դրվի Ղարաբաղի հարցի կարգավորման մեր հայեցակարգի հիմքում և վարձկան-ահաբեկիչների ներգրավվածությունը ընթացիկ պատերազմին, Թուրքիայի և Ադրբեջանի ահաբեկչական գործելակերպը նման միջազգային ըմբռնման հասնելու իրական հնարավորություն է տալիս։
Ողջ հայության ներուժը պետք է կենտրոնացնենք այս խնդրի լուծման վրա»: