Երևան`   +20 °C
Այսօր`   Ուրբաթ, 30 հոկտեմբերի, 2020 թ.

«Թեև Ադրբեջանի հետևում կանգնած է Թուրքիան, ողջ պատասխանատվությունը կրելու է Ադրբեջանի ղեկավարությունը»․ Զ․ Մնացականյան

261
Ուրբաթ, 16 հոկտեմբերի, 2020 թ., 15:55
«Թեև Ադրբեջանի հետևում կանգնած է Թուրքիան, ողջ պատասխանատվությունը կրելու է Ադրբեջանի ղեկավարությունը»․ Զ․ Մնացականյան

«Մեր տարածաշրջանները ներկայում բախվում են նույն սպառնալիքին, որի հիմքում է Թուրքիայի ծավալապաշտական քաղաքականությունը»,- Հունաստանի ԱԳ նախարար Նիկոս Դենդիասի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը։

«Սեպտեմբերի 27-ից մինչ օրս Արցախի խաղաղ բնակչության դեմ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության սանձազերծած լայնածավալ ագրեսիայի հրահրողը և դրա իրականացման գործում ուղիղ ներգրավածություն ունեցողը հենց Թուրքիան է՝ ոչ միայն իր ռազմական մասնակցությամբ, այլև վերջինի ծառայության ներքո գտնվող օտարերկրյա զինյալ-ահաբեկիչների ներգրավմամբ։ Չնայած հոկտեմբերի 10-ին ընդունված նախարարական հայտարարությանը հրադադարի վերաբերյալ, Ադրբեջանը շարունակել է մարտական գործողությունները՝ հարված հասցնելով նաև ՀՀ տարածքում գտնվող ռազմական օբյեկտին։ Երեկ կրկին հրետակոծման է ենթարկվել Ստեփանակերտը։ Այս ամենով Ադրբեջանը բացահայտորեն ի ցույց է դնում, որ ոչ միայն հրաժարվում է իրականացնել ԱԳ նախարարների համատեղ հայտարարությամբ հաստատվող կրակի դադարեցումը, այլև Թուրքիայի բացահայտ հրահրմամբ ձգտում է ընդլայնել, խորացնել ղարաբաղյան հակամարտության աշխարհագրությունը՝ արդեն նախահարձակ լինելով և բացահայտ ագրեսիա իրականացնելով ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ։ Թեև հականալի է, որ ադրբեջանական այս գործողությունների հետևում կանգնած է Թուրքիան, սակայն դրանց անդառնալի ռազմաքաղաքական հետևանքների ողջ պատասխանատվությունը կրելու է Ադրբեջանի ղեկավարությունը»,- հայտարարեց ՀՀ ԱԳ նախարարը։