Երևան`   +11 °C
Այսօր`   Կիրակի, 25 հոկտեմբերի, 2020 թ.

«Մեր պետական շահերի տեսակետից այս հաշվարկները կարևոր են». Արթուր Սաքունց

153
Ուրբաթ, 16 հոկտեմբերի, 2020 թ., 07:50
«Մեր պետական շահերի տեսակետից այս հաշվարկները կարևոր են». Արթուր Սաքունց

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Եթե ԱՄՆ և եվրոպական հսկաները /Գերմանիա, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա/ հաշվարկում են, որ իրենց շահերից է բխում զսպել, կարգի հրավիրել Էդողանին, արդյունքում Իլհամ Ալիևին զրկելով սպառազինության մատակարարումից և Էդողանի քաղաքական աջակցությունից, ապա Պուտին-Էրդողան առևտրի հնարավորությունը՝ Թուրքիա-ՌԴ պետական շահերի տեսակետից, նվազում է, կամ դառնում է ոչ որոշիչ։
Այս դեպքում հարցը տեղափոխվում է ԱՄՆ-Պուտին, եվրոպական հսկաներ-Պուտին հարաբերությունների դաշտը, և ԵԱՀԿ Մինսկի համանախագահության ազդեցությունը դառնում է որոշիչ, ոչ ձևական։
Հիմա, որ տարբերակի ուղղությամբ է ՀՀ իշխանությունը մեր պետական շահերի ապահովումը տեսնում, և որ ուղղությամբ է իր ջանքերն ուղղելու, սա պետք է որոշել, որպեսզի հասկանալի լինի, թե ռեսուրսները՝ մարդկային, ռազմական, քաղաքական, դիվանագիտական ինչի համար են, ինչ խնդրի լուծման համար են կիրառվելու․․․․
Ցանկություններն ու հնարավորությունները համադրելու իրատեսական խնդիր ունենք լուծելու՝ ազատության և անվտանգության ապահովման համար»: