Երևան`   +5 °C
Այսօր`   Ուրբաթ, 23 հոկտեմբերի, 2020 թ.

«Բացահայտելու եմ տեռորիստների բոլոր որջերը». Աբրահամ Գասպարյանը նոր ապացույցներ է ներկայացնում

452
Հինգշաբթի, 15 հոկտեմբերի, 2020 թ., 23:55
«Բացահայտելու եմ տեռորիստների բոլոր որջերը». Աբրահամ Գասպարյանը նոր ապացույցներ է ներկայացնում

Լրագրող Աբրահամ Գասպարյանն ArmNews-ի եթերում բացահայտում է ահաբեկիչների առկայությունը Ադրբեջանում: Նա ներկայացրել է 38-ամյա Հուսեյն աբդուլ Մուլիին, ով Հալեպի ծնունդ է, մարտական անունը՝ Աբու Ահմադ Քալջբրին: Ապրում է Թուրքիայում, Քիլիս քաղաքում: Համակարգում է Լիբիա կամ Ադրբեջան գնալ ցանկացող վարձկանների ցուցակները: Տվյալ անձը միջնորդ է․ փողն ստանում է Թուրքիայից, բաժանում վարձկանների վրա, ընդ որում՝ 50%-ը յուրացնելով: Երեք հիմնական խմբավորումների վարձկանների հարցերով է զբաղվում՝ Ֆայլաք Ալ Շամ՝ Շամի կորպուսը, Սուլթան Մուրադ և Համզե խմբավորումները: Այս երեք խմբերում, միասին վերցրած, կա 3 հազարից ավելի վարձկան: Հավաստի տվյալով՝ նրանցից 1450-ն այս պահին գտնվում է Ադրբեջանում: 400-ն արդեն սպանվել է Արցախում։

Մանրամասները՝ տեսանյութում։

«Բացահայտելու եմ տեռորիստների բոլոր որջերը». Աբրահամ Գասպարյանը նոր ապացույցներ է ներկայացնում